Ազգային գրադարանային շաբաթ - 2012 ապրիլի 16-23 Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական գրադարան
«Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակներում ՀՊԱՀ-ի ՏՏ կենտրոնը և գիտական գրադարանը կազմակերպում են սեմինար` «Տեղեկատվական գրագիտությունը, էլեկտրոնային գրադարանները և նրանց կողմից առաջարկվող նոր ծառայությունները» թեմայով: Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՊԱՀ-ի գրադարանի կայքէջը և էլեկտրոնային մի շարք ռեսուրսներից օգտվելու հմտություններ:
Հայկական գրադարան և արխիվ` Գերմանիայում. 21-րդ դարի
մարտահրավերներին ընդառաջ
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: